Սիրելի ծնող
Ներկայ իրավիճակում որ դպրոցս չի յաջողել հասութաբեր ծրագրեր կազմակերպել, դպրոցի առօրեայ ծախսերը և ի մասնաւորի ուսուցչական կազմի աշխատավարձերն հոգալու միակ աղբիւրն է աշակերտութեան կրթաթոշակները:
Ցաւօք, այս ամիս արդէն իսկ հնարաւոր չի վճարումները կատարել և այդ իսկ պատճառով դիմում ենք Ձեզ, որ ինչպէս միշտ, մէր կողքին լինէք և օր առաջ՝ մինչև օրդիբեհեշտի 1-ը հաշւեփակել Ձեր զաւակի կրթաթոշակը:
Խնդրում ենք վճարման ստացականի պատկերը տեղական սոցիալական ցանցերով (Բալէ, Ռուբիքա) ուղարկել Ծնողական խորհրդի նիւթականի պատասխանատու՝ տկն. Թինա Անտօնի 09199954001 հեռախօսահամարին: Ստացականներն ուղարկելիս նշել աշակերտուհու անուն-ազգանունն ու դասարանը:
Նաև վիրտուալ կապերի խախտման բերումով, խնդրում ենք Էսֆանդ ամսւանից մինչ օրս կատարած վճարումների ստացականները, մէկ անգամ ևս վերոյիշեալին ուղարկել:
Շնորհակալութեամբ
Հայոց ազգային «Արաքս» դպրոց